01 / Հունիս / 2022 : 13-18


Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել սեփական տանը

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլուն մահացած են գտել սեփական բնակարանում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Pirveli հեռուստաալիքին։ Ինչն է եղել մահվան պատճառը՝ դեռ հայտնի չէ։

Տեղում ոստիկաններ են աշխատում։ Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Էլոշվիլին 47 տարեկան էր։ Թբիլիսիի փոխքաղաքապետի պատշոնը զբաղեցնում էր 2017 թվականից։

Մինչ այդ եղել է Վրաստանի էներգետիկայի նախարար, ավելի վաղ էներգետիկայի փոխնախարար։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13411անգամ
Վերջին լուրեր