02 / Հունիս / 2022 : 10-38

El Periodico. Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են ֆուտբոլիստի դավաճանության պատճառով

El Periodico իսպանական հրատարակությունը հայտարարել է երգչուհի Շակիրայի և նրա սիրելիի՝ Բարսելոնա ակումբի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի բաժանման մասին։ Հրապարակման աղբյուրի համաձայն՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։

Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը մի քանի շաբաթ միասին չի ապրում. Պիկեն տեղափոխվել է իր հին բնակարան այն բանից հետո, երբ երգչուհին նրան բռնացրել է դավաճանության մեջ։ Բացի այդ, «Բարսելոնայի» պաշտպանին հաճախ են տեսնում գիշերային ակումբներում իր ընկերոջ՝ ֆուտբոլիստ Ռիկի Պուիգի հետ, նրանք ժամանակ են անցկացնում կանանց շրջապատում։ Երեկույթներին ֆուտբոլիստը մնում է մինչև գիշերվա 2-3-ը՝ չնայած առավոտյան մարզումներին։


Պաշտոնապես Շակիրան և Ժերար Պիկեն դեռ չեն մեկնաբանել բաժանման մասին լուրերը:

Ժերար Պիկեն ու Շակիրան ծանոթացել են 2010 թվականին երգչուհու տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ Նրանց սիրավեպի մասին հայտնի դարձավ 2011 թվականին, իսկ մեկ տարի անց զույգը ունեցավ առաջնեկին՝ որդուն՝ Միլանին։ Երեք տարի անց Շակիրան և Պիկեն երկրորդ անգամ ծնող դարձան. ծնվեց նրանց կրտսեր որդին՝ Սաշան։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։ Ժերար Պիկեն 10 տարով փոքր է երգչուհուց։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35872անգամ
Վերջին լուրեր