09 / Մայիս / 2020 : 19-09

ՌԴ Պետդումայի պատգամավորներին պարտավորեցրել են ձեռնոցներով եւ պաշտպանիչ դիմակներով գալ նիստերին

Պետդումայի պատգամավորները լիագումար նիստերին պետք է գան պաշտպանիչ դիմակներով եւ ձեռնոցներով: Այս որոշումը կայացվել է ուրբաթ օրը Դումայի Խորհրդի նիստին, հանդիպման արձանագրությունների տեքստը հրապարակվել է ՏԱՍՍ-ի կողմից:

Առաջիկա լիագումար նիստը կկայանա մայիսի 12-ին:

Ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացվել էին Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Սվետլանա Մաքսիմովան, հոսպիտալացվել են: Կալաշնիկովը դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը շարունակում է տանը:

Դիտվել է 9051անգամ
Վերջին լուրեր