Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2022 : 12-54

Ելակով տորթ-պաղպաղակ․ հեշտ է պատրաստել և շատ համեղ է

Պատրաստում ենք ելակով տորթ֊պաղպաղակ։ Շատ հեշտ է պատրաստել և շատ համեղ է, անպայման փորձեք։ Շատ դուր կգա ելակի և պաղպաղակի սիրահարներին։

Բաղադրիչներ՝

Ելակով սոուսի համար՝

*ելակ 4 բաժակ (մոտ 520 գ)
* շաքարավազ 1 բաժակ (200 գ)
*ջուր ½ բաժակ
*սերուցք ½ բաժակ
*եգիպտացորենի օսլա 2 ճ.գ.

Տորթ֊պաղպաղակի համար՝

* ելակի պաղպաղակ 1 կգ
*վանիլային թխվածքաբլիթներ 3 բաժակ, փշրած
*հալած կարագ ½ բաժակ


Պատրաստման եղանակը՝

Պատրաստել սոուսը՝ միջին կաթսայի մեջ լցնել ելակը, շաքարավազը և ջուրը, միջին կրակի վրա հասցնել եռման, անընդհատ խառնելով, մինչև հատապտուղները փափկեն։ Հարել կոտորակիչով, կամ ճզմել կարտոֆիլի ճզմիչով։ Խառնել սերուցքը օսլայով, լցնել ելակով զանգվածի մեջ, խառնել, մինչև փոքր֊ինչ թանձրանա, վերցնել կրակի վրայից, թողնել սենյակային ջերմաստիճանում սառչի։ Ելակի սոուսը կարող եք պատրաստել նախապես (մեկ օր առաջ)։

Մինչև սոուսը սառչի, պատրաստել տորթը։ Փշրած թխվածքաբլիթներին ավելացնել հալած կարագը, խառնել։ Յուղաթղթով պատած 22 սմ տրամագծով ձևամանի մեջ լցնել թխվածքաբլիթներով զանգվածի կեսը, վրան պաղպաղակի գդալի օգնությամբ լցնել պաղպաղակի կեսը, հարթեցնել, վրան լցնել ելակով սոուսի կեսը, ապա մանացած թխվածքաբլիթները, հետո՝ մնացած պաղպաղակը, վերջում մնացած սոուսը։ Դնել սառցարան 6֊8 ժամ մնա (ցանկալի է մնա ողջ գիշեր)։ Մատուցել սառցարանից հանելուց 10֊15 րոպե հետո։ Կարող եք մատուցել հարած սերուցքով և ելակով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24525անգամ
Վերջին լուրեր