Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2022 : 13-49

Հայ և ադրբեջանցի երիտասարդները Ֆրանսիայում կհանդիպեն, երկրների ղեկավարներն այդ մասին պայմանավորվել են դեկտեմբերին. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի՝ OFAJ-ի «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում» ծրագրի շրջանակում հունիսի 6-10-ը Ադրբեջանի երիտասարդության 10 ներկայացուցիչներ կայցելեն Ստրասբուրգ։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ասել է, որ նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, հայտնում է ԱՊԱ-ն։

Դեսպանի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան և Եվրոպական Միությունը, OFAJ-ը նպատակ ունի մասնակցել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին:

«Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպման ժամանակ։ Սա Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Արևելյան գործընկերության շրջանակում», - ասել է դեսպանը։

tert.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 5319անգամ
Վերջին լուրեր