03 / Հունիս / 2022 : 18-14

Երգչուհի Մարթա Կիրակոսյանը առաքիչի աշխատանքից այլ աշխատանքի է անցել

Երգչուհի Մարթա Կիրակոսյանը դեռ հայտնի է մանուկ տարիքից:

Մարթա Կիրակոսյանն ամուսնու՝ Նահոյի հետ, ով, ի դեպ հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է, հեռացել են հայրենիքից և հաստատվել են ԱՄՆ-ում:


Մարթան հարցազրույցներից մեկում ասել է, որ երբ նոր էին տեղափոխվել, գումար չունեին և ինքն ամուսնու հետ սնունդ էր առաքում: Մարթան խոստովանել է, որ դա արել է 7 ամսական հղի կարգավիճակում: Հետագայում, սակայն, նրանք կորցրել էին ամբողջ վաստակածը, քանի որ խաբեության զոհ էին դարձել:

Այժմ Մարթան նոր աշխատանք է ընտրել:

Հետևելով նրա էջին պարզ է դառնում, որ նա լուսանկարչի աշխատանք է կատարելու:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40013անգամ
Վերջին լուրեր