04 / Հունիս / 2022 : 09-08

Ծնվել է Վարդուհի Վարդանյանի թոռնիկը

Լույս աշխարհ է եկել սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի և Մերի Ղազարյանի դուստրը՝ փոքրիկ Վարդուհին։ Վարդուհին ծնվել է՝ երեկ առավոտյան ժամը 09։10-ին։

Դեռևս ամիսներ առաջ Ռուբեն Ավոյանը և Մերի Ղազարյանը հայտնել են երախայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ:

Մերին նաև հրապարակել է լուսանկար հայտնելով՝ երեխայի քաշն ու հասակը՝ 3 կիլոգրամ 170 գրամ կշռող փոքրիկը ունի 50 սմ հասակ։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն:

Հավելենք, որ Մերին մասնագիտությամբ դիզայներ է:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30434անգամ
Վերջին լուրեր