04 / Հունիս / 2022 : 14-35

Արքայադուստր Դիանայի սանրվածքը դարձել է 2022թ․-ի թրենդ

Արքայադուստր Դիանայի սանրվածքը դարձել է 2022 թվականի թրենդը։ Համապատասխան նյութը հայտնվել է Allure հրատարակության կայքում։

Խոսքը բոբ սանրվածքի մասին է, որը 1980-ականներին նախընտրել է բրիտանացի արքայազներ Ուիլյամի եւ Հարիի մայրը։

«Դիանան միշտ այդ սանրվածքով էր։ Միեւնույն ժամանակ, մազափունջները երբեմն հասնում էին այտոսկրերին, երբեմն մնում էին գլխի հետեւի մասում։ Բացի այդ, արքայազն Չարլզի կինը հաճախ էր փոխում սանրվածքի ծավալը », - պատմել է Rainbow Rom International-ի գեղարվեստական ղեկավար, Շվարցկոպֆի Միացյալ Թագավորության դեսպան Սյուզի ՄաքԳիլը:



Իր հերթին վարսահարդար Անդրեաս Ուայլդը նշել է, որ այս սանրվածքի ժամանակակից տարբերակներն այժմ դառնում են հանրաճանաչ։ Նա բացատրել է, որ տարբեր երկարությունների գանգուրների շերտերը պարտադիր դետալ են հանդիսանում, եւ խորհուրդ է տվել, որ վարսահարդարիչով չորացնելիս մազերը նախ սանրել հետ, ապա առաջ։ Բացի այդ, նա առաջարկել է օգտագործել ջրով լցված դիֆուզեր։ «Մազափնջերն ականջների հետեւ տարեք, ինչպես դա անում էր Դիանան: Երբ դրանք չորանան մոտ 85 տոկոսով, անջատեք վարսահարդարիչը եւ թողեք, որ գանգուրները բնական կերպով չորանան»,- ընդգծել է ոճաբանը։

Բացի այդ, սանրվածքին ավելի ժամանակակից տեսք հաղորդելու համար նա խորհուրդ է տվել օգտագործել սփրեյ կամ մուս: «Սա իսկապես հիանալի գաղափար է ամառվա համար», - հավելել է փորձագետը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51705անգամ
Վերջին լուրեր