04 / Հունիս / 2022 : 18-34

Մոսկվայում հայ գործարարի սպանության համար մեղադրվողը խոստովանել է իր մեղքը

Մոսկվայի Խամովնիկի դատարանը երկու ամսով ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է Մոսկվայում հայ գործարար Հովհաննես Քամարյանի սպանության համար, հայտնում է «Կոմերսանտը»։

Հայտնի է, որ 62-ամյա Հովհաննես Քամարյանին գնդակահարել էին հունիսի 2-ի ուշ երեկոյան:

Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, պաշտպանական կողմը չի առարկել նրան ձերբակալելու դեմ։

ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (սպանություն) եւ ՌԴ Քրեական օրենսգրքի 222 հոդվածով (զենքի ապօրինի շրջանառություն)։

Ենթադրյալ մարդասպանին բերման են ենթարկել հաջորդ օրը՝ հունիսի 3-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ խոսքը քրեական վեճերի մասին է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 114286անգամ
Վերջին լուրեր