06 / Հունիս / 2022 : 11-16

Գալուստ Սահակյանի թոռնուհին ամուսնացել է․ քավորը Կարեն Կարապետյանի որդին է. գերշքեղ հարսանիքի բացառիկ կադրերը

Շաբաթ օրը Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում`«Florence»-ում կայացել է Գալուստ Սահակյանի թոռնուհիներից Ժակլին Սահակյանի հարսանյաց հանդեսը։


Գեղեցկուհի Ժակլինը Գալուստ Սահակյանի 2-րդ թոռնուհին է:

Ժակլինն ամուսնացել է Հայկ անունով երիտասարդի հետ։


Ըստ տեղեկությունների ՝ զույգի քավորը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է։

Խնջույքի սկզբում իր կարևոր մաղթանքի խոսքն ասել է հենց Կարեն Կարապետյանը։

Երեկոն անցել է հայտնի հայ աստղերի ուղեկցությամբ։ Նրանց շարքերում են եղել Արման Հովհաննիսյանը, Սարոն, Մագան։





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Հավելենք, որ Գալուստ Սահակյանի մյուս թոռնուհին՝ Ժաննա Սահակյանը, և Սերժ Սարգսյանի արարողակարգի նախկին պետ Արմեն Գիչյանի որդին՝ Նարեկ Գիչյանը ամուսիններ են։

Զույգի շքեղ հարսանիքը տեղի է ունեցել հայ աստղերի և հայտնի հյուրերի մասնակցությամբ:

Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դուստրը` Ժակլինը ամուսնացել է և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանի որդու` Հայկի հետ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 121762անգամ
Վերջին լուրեր