06 / Հունիս / 2022 : 13-18

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Մեդվեդև

Եվրահանձնաժողովն ընդունել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որպեսզի այս անգամա արդեն հաստատ պատառ-պատառ անի Ռուսաստանի տնտեսությունը, բայց իրականում դա կարող է հեղափոխության հանգեցնել համաշխարհային տնտեսությունում: Երկուշաբթի՝ հունիսի 6-ին, այս կարծիքը հայտնել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Նա թվարկել է այն հիմնական կետերը, որոնք ներառված են հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթում՝ նավթի փուլային էմբարգո, պատժամիջոցներ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ և մի քանի բանկերի անջատում SWIFT-ից:

«Ըստ ամենայնի, նպատակը Ռուսաստանը չէ, այլ համաշխարհային տնտեսության մեջ հեղափոխության հրդեհը։ Միայն թե որոշ մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,- գրել է քաղաքական գործիչը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 13502անգամ
Վերջին լուրեր