06 / Հունիս / 2022 : 17-46

Ես սիրում եմ Ձեր ամուսնուն… Ի՞նչ պատասխան տվեց Սևակ Ամրոյանի կինը հետևորդուհուն

Երգիչ Սևակ Ամրոյանն կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում:

Օրերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել: Հետևորդներից մեկը նրան ասել է, որ ինքն էլ է սիրում Սևակին ՝ թե’ որպես երգիչ, թե’ որպես տղամարդ։

«Է հետո» ,- այսպես է պատասխանել Քրիստինան։

Մեկ այլ աղջիկ գրել է․

«Ես սիրահարված եմ ձեր ամուսնուն», ինչին ի պատասխան Քրիստինան գրել է «OK,Bye»:

Հավելենք, որ Քրիստինան մասնագիտությամբ դիվանագետ է:


Հարց ու պատասխանի ժամանակ պարզ էր դարձել նաև, որ Քրիստինան ունի նաև սեփական գեղեցկության սրահը, որի մասին նա երբեմն հիշատակումներ է անում սթորի հատվածում:

Հիշեցնենք, որ Սևակն ու Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:

Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 210138անգամ
Վերջին լուրեր