06 / Հունիս / 2022 : 18-25

«Սիրված երեխան երբեք վատ քաղաքացի չի դառնա, և նման միջոցառումները կարևոր են»․ Ռուբինա Պետրոսյան

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում շնորհավորել են երեխաներին, որի շրջանակներում իրավաբան, ԵՊՀ դասախոս Ռուբինա Պետրոսյանն անդրադառնալով ««Ձեռք ձեռքի» նախագիծ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» նախագծին՝ մասնավորապես նշել է․

«Այս տարի որոշել ենք ծրագրին անուն տալ՝ «Ձեռք ձեռքի», և այսուհետ ծրագիրը հանդես կգա հենց այս անվամբ: Ծրագրի շահառու են հանդիսանում ՀՀ-ում գործող բոլոր մանկատների, սոցիալական աջակցության տարբեր կենտրոնների սաները: Նախագծում մշտապես ներառված են նաև պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված երեխաները: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք երեխաների իավունքների պատշաճ իրացմանն ու պաշտպանությանը:

Միջազգային փաստաթղթերում, ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները չպետք է լինեն հռչակագրային դրույթներ, այլ պետք է ունենան իրենց լիարժեք իրացումը: Համեստորեն պետք է ասեմ, որ նախագիծը իր առջև դրված նպատակին հասել է, և հետագայում ավելի կընդլայնվի: Երեխաների պաշտպանության օրը մեզ համար ամեն օր է, և յուրաքանչյուրս ամեն օր մեր գործառույթների շրջանակներում պետք է ձեռնամուխ լինենք, որ երեխաների ցանկացած իրավունք իր լիարժեք իրացումը ստանա:

Նախագծի շրջանակներում փորձում ենք երեխաների ամենից կարևոր իրավունքներից մեկի՝ մշակութային կյանքին հաղորդակից դառնալու իրավունքի իրացմանը նպաստել: Կատարված աշխատանքին երեխաների ցանկացած գնահատական անչափ կարևոր է: Բոլոր երեխաներին մաղթում եմ խաղաղ և անվտանգ պետություն. մեր օրերում, և հատկապես երեխաների համար, ամենակարևորը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ պետություն ունենալն է: Շնորհակալություն եմ հայտնում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին, թատրոնի անձնակազմին այս կարևոր նախաձեռնությանը ինչպես անցած, այնպես էլ այս տարի անմիջապես արձագանքելու և միջոցառումները կյանքի կոչելուն օժանդակելու համար»։


«Մշակութային միջոցառումները երեխաների վրա լավ և դրական ազդեցություն են ունենում: Մշակութային կյանքին հաղորդակից դառնալով՝ նրանք ևս մեկ անգամ հասկանում են, որ սիրված են և մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում: Սիրված երեխան երբեք վատ քաղաքացի չի դառնա, և նման միջոցառումները կարևոր են նաև հենց այս առումով պայմանավորված»-, իր խոսքում նշեց Ռուբինա Պետրոսյանը։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը նշեց. «Հունիսի մեկը կարևոր տոն է, սակայն երեխաները միշտ պետք է ուշադրության կենտոնում լինեն: Մշակութային միջոցառումներ պետք է պարբերաբար կազմակերպվեն տարբեր մշակութային օջախների կողմից»:

Ավելի մանրամասն ներկայացվող տեսանյութում ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 32072անգամ
Վերջին լուրեր