07 / Հունիս / 2022 : 14-23

«Հայաստանում բարելավելու շատ առիթներ կան և դա ամենահաճելին է»․ հայրենադարձված Արա Շամիրզայան

«Հայաստանում մարդ տանն ապրելու զգացում ունի, այստեղ օտարական չես, այստեղ ապրում ես ու ամեն ինչ քոնն է»,- ՀայExpress նախագծի շրջանակներում ասել է ՏՏ ոլորտում ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Webb Fontaine-ի ՏՏ և զարգացման բաժնի տնօրեն Արա Շամիրզայանը։

Երբ նրա ընտանիքը որոշել է Իրանից տեղափոխվել ԱՄՆ, Արա Շամիրզայանը հաստատակամ է եղել՝ միայն Հայաստան։ Տարիներ անց կարիերայի զարգացման նպատակով վերջինս ապրել է տարբեր երկրներում, իսկ ինչ-որ պահի լինելով հիասթափված անգամ որոշում է կայացրել տեղափոխվել Ֆրանսիա, սակայն, ի վերջո, Հայաստանը գերադասել է ամենից։ Մեզ հետ զրույցում նա ասել է․ «Եվրոպայում շատ կարգին է ամեն ինչ, դու ուղղակի գնում ես այնտեղ ու ապրում ես անհոգ, մեծ հաշվով ապահով կյանքով, բայց չկա այդ պատկանելիության զգացումը։ Հայաստանում շատ դժվարություններ կան, լիքը բարելավման առարկաներ կան, բայց ամենահաճելի բանն այն է, որ մարդն առիթ ունի այդ ամենը բարելավելու, դա շատ բարձր հոգեկան բավարարություն է տալիս, որը ես չգտա Եվրոպայում»։

ՀայExpress հաղորդաշարն իրականացվում է Ելակետ լրատվական գործակալության և Բարձունք ՀԿ համատեղությամբ։

Ամբողջությամբ՝ փոդքասթում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7484անգամ
Վերջին լուրեր