Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2022 : 17-47

«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն Ամերիաբանկի հաճախորդներին

Անկանխիկ վճարումները նախընտրող Visa-քարտապանների համար Ամերիաբանկը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը:

Հունիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ն Ամերիաբանկի Visa Classic կամ Visa Gold քարտերով կատարելով յուրաքանչյուրը նվազագույնը 5.000 ՀՀ դրամի չափով 22 անկանխիկ վճարում` բանկի քարտապանները կստանան 300.000 ՀՀ դրամ գումարով 22 նվեր քարտերից մեկը հաղթելու հնարավորություն: Նվեր քարտը կարող է օգտագործվել Բանկի կողմից հրապարակված ցանկի հյուրանոցներից մեկում հանգստի համար:

Նշված պայմանները կատարելու դեպքում հաճախորդն իր էլ. փոստին կամ բջջային հեռախոսահամարին կստանա անհատական կոդ, որով կարող է մասնակցել վիճակախաղին: Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում, իսկ հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ի ժամը 23:59-ը

«Անկանխիկ ամառ» վիճակախաղի մասնակցության կանոններին, պայմաններին և հյուրանոցների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Դիտվել է 6072անգամ
Վերջին լուրեր