Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2022 : 19-20


Զելենսկին հաստատել է Պուտինի հետ բանակցելու իր պատրաստակամությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է,որ «հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում», սակայն ինքը պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների։

Այդ մասին նա հայտարարել է հունիսի 7-ին բրիտանական Financial Times թերթի կազմակերպած տեսակոնֆերանսում։ Հաղորդում է IZ.ru-ն։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում փակուղին լավագույն տարբերակը չէ Կիևի համար։
«Մեզ անհրաժեշտ է Արևմուտքի շարունակական հետաքրքրությունը, Արևմուտքի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը: Ուկրաինայի թիկունքում երբեք բանակցություններ չեն կարող լինել»,- մեկնաբանել է Զելենսկին մի շարք արևմտյան երկրների՝ առանց Կիևի մասնակցության հրադադարի պայմանները կարգավորելու փորձերը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19033անգամ
Վերջին լուրեր