08 / Հունիս / 2022 : 09-54


«Զարե՛հ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Լոս Անջելեսում Սփյուռքի հանձնակատարի հանդիպումն ընդհատվել է (տեսանյութեր, լուսանկարներ)


Ժամեր առաջ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի և հայ համայնքի հանդիպումը։

Հանդիպումը, սակայն, ընդհատվել է, քանի որ հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ «Նիկո՛լ, դավաճա՛ն»,

«Զարե՛հ, դավաճա՛ն», «Արցախը Հայաստան է, Նիկոլը թուրքական է», «թո՛ւրք» վանկարկումներով ներս են մտել հանդիպման սրահ, և Զարեհ Սինանյանը ստիպված է եղել հեռանալ, իսկ հանդիպումը չեղարկվել է։


Մանրամասները տեսանյութում՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Հանդիպման համար նիստերի դահլիճ մուտք գործելուն պես Զարեհ Սինանյանին դիմավորել են սուլոցներով։ Նախատեսված հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներից ոմանք՝ հանդիպման կազմակերպիչները, խնդրել են դադարեցնել բոյկոտն ու բողոքը, որի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման համար նախատեսված դահլիճ մուտք գործելուց հետո Զարեհ Սինանյանը նստել է իրեն հատկացված տեղում և րոպեներ անց լքել դահլիճը։

Համայնքի ներկայացուցիչների կոչերին, որպեսզի Զարեհ Սինանսյանը դուրս գա և պատասխան տա իրենց հարցերին, Զարեհ Սինանյանը չի պատասխանել․«Արի՛ տղավարի խոսենք» հորդորներին ևս Զարեհ Սինանյանը չի արձագանքել։



Հանդիպման կազմակերպիչները հորդորել են՝ ովքեր դեմ են Սինանյանի այցին, թող լքել դահլիճը, սակայն դրանից հետո դահլիճում մնացել են, ինչպես հայտնում է իր տարածած տեսանյութում Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոնի խորհրդի անդամ

Արթուր Սահակյանը , մոտ երկու տասնյակ մարդ։

Զարեհ Սինանյանին դեմ քաղաքացիներից մեկն այնուհետև մուտք է գործել դահլիճ, և հարցրել, թե ի՞նչ կարծիք ունի Սինանյանը Արցախի հարցի շուրջ, և համաձա՞յն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
«Իմ հարցից սկզբում խուսափեց, այնուհետև, ճնշման տակ, ասաց, որ իր անձնական կարծիքն է հայտնում՝ ինքը չի ուզում, որ այդպես լինի։ Հիմա հարց է առաջանում՝ իր «շեֆը» տեղյակ է, որ Սինաննյանն այդպես է խոսում»,–ասաց հայ համայնքի ներկայացուցիչը։

Սինանյանին դեմ քաղաքացիները շարունակել են իրենց ակցիան նաև փողոցում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 82012անգամ
Վերջին լուրեր