Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2022 : 15-27

Լավրովի հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. թուրք նախարար

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Նա հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանում կայունության համար։

«Մենք քննարկել ենք Կովկասում «3+3» ձևաչափը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Չավուշօղլուն։


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն արդյունավետ է համարել Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը ։

«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։ Մենք տեսնում ենք, որ հիմք կա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսման համար։ Մենք նաեւ քննարկել ենք Սիրիայում, Աֆղանստանում եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները», - ասել է նա ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 8216անգամ
Վերջին լուրեր