Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2022 : 18-15

«Մի՛ կրկնեք մեկ դար առաջվա սխալները, չեմ կատակում»․ թուրք Էրդողանը սպառնում է

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ևս մեկ անգամ հաստատում է միջազգային ասպարեզում խաղաղության և անվտանգության անկայունությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հինգշաբթի ելույթ ունենալով Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում։

Նա ուշադրություն է հրավիրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում լարվածության վրա՝ կապված հարևան Հունաստանի «սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետ»։


Էրդողանը կոչ է արել Աթենքին հարգել միջազգային իրավունքի նորմերը և հրաժարվել զենքի տեղակայումից կղզիներում, որոնք ունեն «ապառազմականացված գոտիների» կարգավիճակ։

«Թուրքիան չի նահանջի Էգեյան ծովի տարածաշրջանում իր իրավունքներից, իսկ կղզիների «ապառազմականացման» հարցում նա պատրաստ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի տառի վրա։ Դադարեցրեք կղզիներում զենք տեղակայել: Չեմ կատակում»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

«Այս կարգի գործողությունները ոչ մի բանի չեն հանգեցնի. Թուրքիան չի ձգտում ոտնահարել այլ պետությունների իրավունքները, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա հարձակումներ կատարել իր դեմ։ Նախազգուշացնում ենք Հունաստանին. նորից մտածեք, մի՛ կրկնեք մեկ դար առաջվա սխալները և մի՛ տրվեք դատարկ հույսերին»,- ընդգծել է Էրդողանը։
Դիտվել է 84606անգամ
Վերջին լուրեր