09 / Հունիս / 2022 : 19-36

Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը փոխվում է և արագ է փոխվում: Եվ ինչ-որ առաջնորդության հավակնելու համար, էլ չեմ խոսում համաշխարհային առաջնորդության մասին, ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնոս պետք է ապահովի իր ինքնիշխանությունը»,- ասել է պետության ղեկավարը հինգշաբթի օրը երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանը։

«Որովհետև միջանկյալ վիճակ չկա՝ կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ, ինչպես էլ որ անվանեն գաղութը»,- բացատրել է նա։

«Եթե մի երկիր կամ մի խումբ երկրներ ի վիճակի չեն ինքնիշխան որոշումներ կայացնել, նրանք արդեն որոշակի չափով գաղութ են, և գաղութը չունի պատմական հեռանկարներ, հնարավորություններ գոյատևելու նման կոշտ աշխարհաքաղաքական պայքարում»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ չի ցանկանում կոնկրետ երկրների անուններ տալ «որևէ մեկին չվիրավորելու համար», սակայն հավելել է, որ աշխարհաքաղաքական պայքարը միշտ էլ եղել է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26580անգամ
Վերջին լուրեր