10 / Հունիս / 2022 : 16-43


Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ. Սերյոգան կրկին խոսել է իր և նախկին կնոջ հարաբերություններից

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը՝ Սերյոգա Գրիգորյանը, բաժանությունից հետո իր ինստագրամյան էջը սկսել է ակտիվ վարել՝ պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում. հետևորդների հարցերի մեծամասնությունը վերաբերում է իր և նախկին կնոջ հարաբերություններին:

Նրա հետևորդներից մեկը գրել էր, որ Սերյոգան հաջողության է հասել Գոհարի շնորհիվ, և առանց իր նախկին կնոջ նա ուղղակի չէր լինի:




Սերյոգան էլ պատասխանել է. «Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ»,- կես կատակ-կես լուրջ գրել է հայտնի դիմահարդարի նախկին ամուսինը:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, թե ինչ հարաբերույթուններ ունի Գոհար Ավետիսյանը իր նախկին ամուսնու ծնողների հետ, ինչին էլ պատասխանել է.

«Գոհար Ավետիսյանը շփվում է իմ ծնողների հետ, այդ հարցում նա խելացի է գտնվել»,- գրել է նա:

Նշենք, որ նախկին ամուսիններն ունեն մեկ որդի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 115791անգամ
Վերջին լուրեր