Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2022 : 18-16

Եվրախորհրդարանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ

Եվրախորհրդարանը զեկույց է հրապարակել Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, նշվում է, որ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմը փոխեց ստատուս քվոն Հարավային Կովկասում և հանգեցրեց հազարավոր զոհերի ու տեղահանվածների։

Զեկույցում կրկին նշվում է 2021 թվականի մայիսին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին։

Զեկույցն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել։ Եվրախորհրդարանն իր խոր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող լարվածության կապակցությամբ և հիշեցրել, որ մարտին վնասվել էր Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող գլխավոր գազատարը և տարածաշրջանը մնացել էր առանց էներգակիրների հասանելիության։

Եվրախորհրդարանը կարևորել է հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ գերիների և պահվող անձանց լիակատար ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագիրը, ականազերծման խթանումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության անվտանգ և ազատ տեղաշարժի ապահովումն ու հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9652անգամ
Վերջին լուրեր