11 / Հունիս / 2022 : 10-49

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերակառուցի Աֆղանստանը

Աֆղանստանի ենթակառուցվածքի վերածնունդը Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտականությունն է՝ իր դաշնակիցների հետ միասին։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը թուրքմեն գործընկեր Սերդար Բերդիմուհամեդովի հետ բանակցություններից հետո։

Կարծիքների փոխանակման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է ֆինանսական պարտավորություններ ստանձնի Աֆղանստանի վերականգնման համար։ Հենց ԱՄՆ-ն է, ըստ Պուտինի, պատասխանատու Աֆղանստանում քսանամյա ներկայության համար, որը հարավասիական երկիրը հասցրել է ճգնաժամային իրավիճակի։

Աֆղանստանը պետք է ներգրավվի լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծերում, ասել է Պուտինը։ Այս երկրում կարևոր է լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները, դրանք շատ սուր են, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է անվտանգություն և կայունություն հաստատել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 12425անգամ
Վերջին լուրեր