11 / Հունիս / 2022 : 12-12

Հացը և բենզինը կրկին թանկացան (լուսանկար)

Հացը և բենզինը կրկին թանկացան,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը և կից հրապարակել լուսանկար։

«Մինչ դոլարը գահավիժում է, հացը և բենզինը կրկին թանկացան` 10֊ական դրամով...Այսօր մեկ հացը գնել եմ 140 դրամով` նախկին 130 դրամի փոխարեն, իսկ մեկ լիտր բենզինն արդեն երրորդ օրն է 510 դրամի փոխարեն 520 դրամ է...

Նիկոլականները հասարակությանը համոզում են, որ դա համաշխարհային խնդիր է, բայց միևնույն ժամանակ չեն պարզաբանում, թե դոլարով գնվող ապրանքն ինչու' է Հայաստանում թանկանում, երբ դոլարը մեզ մոտ գահավիժում է և մեկ դոլարը վերջին երեք ամսում 520֊550 փոխարեն գահավիժել է մինչև 420 դրամ....»,- գրել է Գագիկ Համբարյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17969անգամ
Վերջին լուրեր