11 / Հունիս / 2022 : 15-12

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ անվան ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ հայտարարում է ընդունելություն 14 տարեկան և բարձր երիտասարդների համար․ մանրամասներ

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ անվան ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ հայտարարում է ընդունելություն 14 տարեկան և բարձր երիտասարդների համար։

Դպրոցի նպատակն է ամուր հիմք դնել ռեժիսորի և դերասանի ապագա գործունեության համար,կրթել,սեր առաջացնել արվեստի նկատմամբ, ձևավորել ազատ և գրագետ միտք, բացահայտել և ցույց տալ ճիշտ ճանապարհը:

Պրոֆեսիոնալ ու ոլորտի առաջատար մասնագետները երկար ու ձիգ ամիսների աշխատանքից հետո մշակել են գերհագեցած կրթական ծրագիր հենց ՔԵԶ համար, եթե հետագայում ցանկություն ունես ընդունվելու ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ և ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ կամ ուղղակի արվեստի միջոցով ուզում ես ձեռք բերել գիտելիքների լուրջ պաշար։

Դպրոցի կրթական ծրագրում ներառված են հետևյալ առարկաները.
1.Դերասանի վարպետություն
2.Ռեժիսուրա
2.Բեմական խոսք
3.Պար
4. Բեմական շարժում
5.Վոկալ
6.Թատրոնի տեսություն
(պիեսներ,դերասանների կենսագրություններ,պիեսների և կերպարների վերլուծություն)
6.Ազատ թեմա(հատուկ առարկա)
Ուսման տևողությունը՝ մեկ տարի:

Մանրամասների համար գրել մեր էջին կամ զանգահարել 055161181 հեռախոսահամարին։

«Գալյա Նովենց»Թատերական Դպրոց

Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21551անգամ
Վերջին լուրեր