Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունիս / 2022 : 12-31

Նա անթերի մարդ է, նրա նման 2-րդը չկա․ ո՞վ է Ռաֆայել Քոթանջյանի կինը (տեսանյութեր)

Տեղեկացրել ենք, որ այսօր մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը։ Ռաֆայել Քոթանջյան սեպտեմբեր ամսին կդառնար 80 տարեկան։

Բոլորն են սիրում նրան, սակայն քչերը գիտեն, թե ով է նրա կինը։ Մեկ անգամ հարցազրույցներից մեկում Քոթանջյանն անկեղծացել է ու պատմել իրենց անձնական կյանքի մասին փոքր մանարամասներ։ Պարզվում է՝ նա իր կնոջն հանդիպել է թատրոնում․

«Ալլային հանդիպել եմ թատրոնում, եւ ամեն բան շատ հստակ էր. նա էր իմ կյանքի կինը։ Ես շատ երջանիկ եմ, որ ճիշտ ընտանիք եմ կազմել, այդ ամենի ապացույցն այսօր իմ խելացի եւ գրագետ թոռնիկներ են։ Կինս ինձնից լավ է զգում անգամ իմ առողջական խնդիրները։ Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է»։




Միաժամանակ Ռաֆայել Քոթանջյանի կինը հետևյալն է ասել ամուսնու մասին․«Քոթանջյանն անթերի մարդ է, անասելի հիանալի ամուսին, ուշադիր հայր, աննկարագրելի հոյակապ պապիկ, լավ սկսեսրայր։ Ապրում է ուրիշ աշխարհում: Հիշում եմ՝ Վարդավառ էր, նստած էր տանը, եկան մի խումբ երեխաներ, խաղացինք ջրոցի հենց տան մեջ:

Ամբողջ տունը ջուր էր, իսկ Ռաֆայելը նստած հաղորդում էր նայում: Մենք բղավում էինք, խաղում, ծիծաղում: Ինչեւէ, երեխաները գնացին, նա վեր կացավ եւ հարցրեց՝ ինչ է կատարվել, ինչու է ամբողջ տունը ջուր… Յուրօրինակ մարդ է, նրա նման երկրորդը պարզապես չկա»։

Ռաֆայել Քոթանջյանի հետ հարցազրույցը ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 117243անգամ
Վերջին լուրեր