Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2020 : 19-35

Ի պատասխան պատերազմի մասին գրառմանը՝ Տիմատին «հարձակվել է» Սպիտակ տան Instagram-յան էջին եւ մեկնաբանություններում թողել հայկական դրոշի պատկերը

Ռեփեր Տիմատին կոչ է արել իր հետեւորդներին «հարձակվել» Սպիտակ տան Instagram-ի էջի վրա, որտեղ նացիզմի հաղթողներ են անվանցել միայն Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Արտիստը վրդովվել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը ոչ մի կերպ չի հիշատակել այն դերը, որը Խորհրդային Միությունն ունեցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա։ Նա կոչ է արել օգտատերերին Սպիտակ տան էջում ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ բացեիբաց արտահայտել իրենց վերաբերմունքը: Ռեփերը մեկնաբանություններում թողել է Խորհրդային մի շարք հանրապետությունների, այդ թվում՝ հայկական դրոշի պատկերը։

 

«Բոլորը ձեւացրին, թե չեն տեսել, բայց մենք անտարբեր չենք մնալու։ Իմ առաջարկը շատ պարզ է. անցնում ենք Սպիտակ տան էջ եւ մեր մտքերը թողնում մեկնաբանություններում», - գրել է Տիմատին։

Օգտատերերը պաշտպանել են ռեփերի նախաձեռնությունը եւ սկսել են մեկնաբանություններում թողնել ռազմական երգերի եւ իրենց նախապապերի պատմությունները։

 

 

Դիտվել է 62372անգամ
Վերջին լուրեր