14 / Հունիս / 2022 : 09-02

Ադրբեջանում ձերբակալել են Գարեգին Նժդեհի նկարը պարզած 15-ամյա աղջկան (տեսանյութ, լուսանկար)

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 15-ամյա աղջկա, ով Գարեգին Նժդեհի նկարը պարզել էր Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական ​​համալսարանի ուղղությամբ ու տեսանյութ նկարահանել: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:

Ձերբակալված աղջկան պայմանականորեն տրվել է Ֆիդան անունը:

Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայություններին և նշում, թե իբր «Ֆիդանը գործիք է դարձել հայկական ռեւանշիստական ​​ուժերի ձեռքում և օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի»:

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 32379անգամ
Վերջին լուրեր