10 / Մայիս / 2020 : 20-25

Ինչպես պատրաստել «քյավառա» փախլավա

Սովորաբար այս փախլավան գավառի կանայք թխում են օգտագործելով ոչ թե դրոժ այլ հին խմոր`թթխմոր, որն ուրիշ տեղերում հանդիպում է ԽԱՇ  անվանումով, նրանք թթխմորը բացում են գոլ ջրով հետո ավելացում մնացած բաղադրիչները։

Ամպայման պետք է լինի թթխմոր, բայց եթե չկա ուրեմն վերցնում եք  0,5 թեյի գդալ դրոժ, 1-2 ճաշի գդալ ալյուր, թեյի բաժակից 3 մատ պակաս գոլ ջուր, 1 թեյի գդալ պեսոկ: Այս բոլորը խառնում եք գդալով և թողնում եք 10-15րոպե, որ մասսան ուռչի ու բարձրանա: Թասի մեջ խառնում եք 6 հատ ձու, 100 գր փափկեցրած կարագ, 1 տուփ (200 գր) թթվասեր, մեկ պտղունց աղ, մեկ պտղունց կիտրոնի աղ, այդ դրոժի մասսան և ալյուր այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող, փափուկ խմոր։

Անցնում ենք խմորի հունցմանը  ձեռքերը յուղոտում ենք և լավ հունցում խմորը: Պետք է ստացվի էլաստիկ խմոր: Թասի վրա ցելոֆոն ենք փռում, և թողնում խմորը մնա ու հասունանա (ինչպես մենք ենք ասում մնա թթվի):

Հասունանալուց հետո խմորը բաժանում ենք 18 -20գնդի:  Գնդերը բացելիս պետք է լինեն շաատ բարակ: Սկսում ենք այսպես ասած հավաքել փախլավան:

Կլոր, հաստ, ալյումինից (իմ մոտ այդպիսին էր) խորություն ունեցող լիստի վրա քսում ենք յուղ կամ ձեթ (կողքերն էլ հետը), դնում ենք 2 շերտ, այսինքն փռում ենք օխլավայով, (նորից եմ կրկնում խմորը պետք է լինի շատ բարակ բացված) բացած առաջին շերտը, վրան յուղ ենք քսում, հետո մյուս բարակ բացված շերտը, թերթերը պետք է թափանցիկ լինեն խմորի գնդերը բացում ենք գրտնակով հետո օխլավում ապա ամեն լիստի վրա լցնել 2-3 ճաշի գդալ յուղ,մի բուռ միջուկից ու այդպես կրկնել բոլոր գնդերի հետ մինչև վերջին 2 գունդը լիստը (գրտնակել, օխլավել, փռել ժառովնու մեջ, վրան լցնել 2 -3 ճաշի գդալ յուղ ապա միջուկը), (վերջում ավելացած յուղ չպետք է մնա)։

ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է  750 գր յուղ կամ 800 գր կարագ (դնել գազի վրա, ջրի մեջ,որ հալվի ու դառնա յուղ)։  

ՄԻՋՈՒԿԸ 700 գր ընկույզը (պոպոկը) լցնել եռացրած ջրի մեջ և հատ-հատ հեռացնել կեղևը (կլեպը), հեռացնելուց հետո փռել որ չորանա, որից հետո խոշոր կտրատել (ես մեկ պոպոկը բաժանում եմ չորս կամ վեց մասի), 650գր շաքարը շիպցիով ջարդել ու վերածել փոքր կտորների, խառնել կտրատված պոպոկի հետ: Առաջին 2 և վերջին 2 շերտերի մեջ միջուկ չլցնել միայն յուղ լցնել։

Վերջում կտրել դանակով խմորի կողքի ավելորդ խմորները  կտրել փախլավաձև (ռոմբիկներով)  երեսին ձու քսել և դնել դուխովկայի ( ջեռոցի մեջ) թխվելու 160 -170-%ի տակ մոտավորապես 40-50 րոպե:

Հանել ջեռոցից երբ արդեն պատրաստ է և տաք-տաք վիճակում լցնել հալեցրած մեղրը:  

Դիտվել է 85613անգամ
Վերջին լուրեր