Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2022 : 17-13


Եթե դրամի փոխարժեքը արհեստականորեն նվազեցնենք, կհարվածենք ՀՀ բոլոր քաղաքացիներին. ԿԲ նախագահ

Չեմ բացառում, որ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել արտահանող որոշ ընկերությունների համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այստեղ հարցն այն է, թե ոնց ենք լուծելու այդ խնդիրը։ Տարբերակներից մեկը արհեստականորեն դրամի փոխարժեքը արժեզրկելն էր, բայց այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ արտահանողներին։ Եթե իրավիճակը հանկարծ դարձավ անկառավարելի, այդ նույն արտահանող ընկերությունների մոտ առաջանալու են խնդիրներ», - հայտարարեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, թե այս պահի դրությամբ չափազանց կարևոր է, որ ԿԲ-ն կառավարության հետ համատեղ ունենա կոորդինացված քաղաքականություն, որի շրջանակներում կարողանան զբաղվել գնաճի խնդիրներով։

«Կառավարության կողմից էլ հասցեական մոտեցում լինի սեկտորային այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում», - ասաց Մարտին Գալստյանը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10287անգամ
Վերջին լուրեր