10 / Մայիս / 2020 : 22-16

Ձեռքերը լվանալու պատմությունից

Մարդկության պատմության մեջ ձերքերը լվանալու մասին դրվագները շատ են, դրանցից մեկը 1865 թ.-ին ստեղծված անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավն է, որն այդպես էլ կոչվում է՝ «Ձեռքերի լվացում»: Բայց առողջության պահպանման հարցում այդ գործողության կարևորության մասին աշխարհը սկսեց խոսել ավելի ուշ: Մինչ այդ ձեռքերը լվանալը համարվում էր անլուրջ ու ոչ այնքան պարտադիր արարողակարգ, որի օգնությանը դիմում էին ավելի շատ զովանալու նպատակով,-գրում է bujinfo-ն։

Առաջին անգամ ձեռքերի հիգիենան պահպանելու անհրաժեշտության մասին խոսել է հունգարացի բժիշկ-մանկաբարձ Իգնաց Ֆիլիպ Զեմմելվեյսը: Դա մոտ 150 տարի առաջ էր, երբ արդեն գործում էին բժշկական համալսարաններ, բոլորը գիտեին շոգեքարշների և երկաթուղու մասին, բայց վացվելու տարրական անհրաժեշտության մասին համառորեն բարձրաձայնող բժշկը ծաղր ու ծանակի էր արժանանում:
Շատերը զարմանում էին, թե ինչպե՞ս կարելի է պահանջել, որ բժիշկն ամեն անգամ ձեռքերը լվանա, երբ դիպչում է հիվանդ կամ մահացած մարդու մարմնին, կամ ի՞նչ է նշանակում՝ ծնունդ կարելի է ընդունել միայն ձեռքերը լվանալուց հետո:

Ընդ որում, այդ առիթով վրդովմունք արտահայտում էին ոչ միայն բժիշկները, այլև պաշտոնյաները, որոնց շրջանում ընդունված էր թաշկինակով մաքրել ձեռքերը, հետո այդ նույն թաշկինակն օգտագործել քիթը, դեմքը, անգամ կոշիկներ մաքրելու համար:


Միևնույն ժամանակ թերթերն ու ամսագրերը փաստեր էին ներկայացնում այն մասին, որ չլվացվելու արդյունքում ների մահվան պատճառ են դառնում: Նրանք կարող էին անգամ դիահերձարանից դուրս գալ առանց լվացվելու և գնալ հաջորդ բաժանմունք՝ ծնունդ ընդունելու: Բայց միևնույն է, հասարակությունը մնում էր միևնույն կարծիքին՝ լվացվելու կոչերը հիմարություն են և ժամանակի կորուստ:

Սկզբում Զեմմելվեյսին հեռացրեցին աշխատանքից, հետո սկսեցին թունավորելու փորձեր անել, հետո նա խորը ընկճախտից մահացավ հոգեբուժարանում: Իհարկե, հաջորդ սերունդներն աստիճանաբար հասկացան ձեռքերը լվանալու կարևորությունը: Դրա հետևանքով Անգլիայում ծննդկանների մահացության թիվը կրճատվեց 7 անգամով:

Հետագայում, բազմաթիվ մայրերի կողմից որպես շնորհակալություն, Զեմմելվեյսին նվիրված հուշարձան դրվեց:

Ձեռքերը լվանալը 3 օգտակար իմաստ ունի

1. Հիգիենիկ
Բնականաբար ջուրը և օճառը ոչնչացնում են վնասակար բակտերիաները և միկրոբները:

2. Հոգեբանական
Փորձը ցույց է տվել, որ եթե չեք կարողանում արագ որոշում կայացնել, ձեռքերը լվանալը կօգնի այդ հարցում: Կարևորը մանրամասն ու երկար լվացվելն է: Ուսուբժիշկները ծննդկանմնասիրությունն օգնել է պարզել, որ այդ գործողության ընթացքում ամենից հեշտն է ճիշտ որոշում կայացնելը: Կա նաև տեսակետ, որ տհաճ մարդու հետ շփումից հետո լվացվելու դեպքում կարելի է անմիջապես ազատվել բացասական զգացողություններից:

3. Առեղծվածային և խորհրդանշական

Ձեռքերը լվանալը վատ իրադարձությունները, դժբախտությունը կանխելու, կամ ինչ որ բանից հրաժարվելու խուրհուրդն ունի: Այս սովորությունը հրեաները կիրառում էին դեռևս Աստվածանչյան ժամանակներում: Երբ Պոնտացի Պիղատոսը Հիսուսին մահվան դատապարտեց`դեմ գնալով իր ներքին համոզմունքին, հանրության առաջ լվաց ձեռքերը, դա նշանակում էր, որ սպասվող մահապատժի մեջ իր մեղքի բաժինը չի տեսնում: Այստեղից էլ գալիս է «ձեռքերը լվանալ» բառակապակցությունը, որը հեռու մնալու, հրաժարվելու, կապ չունենալու իմաստն ունի:

Դիտվել է 20070անգամ
Վերջին լուրեր