Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2022 : 12-39

Իսկ ո՞վ ասաց, որ 2 տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել, որ Ուկրաինան որոշ ժամանակ անց աշխարհի քարտեզի վրա առհասարակ գոյություն կունենա։

Չորեքշաբթի Telegram-ի իր ալիքում պաշտոնյան գրել է, որ տեսել է հաղորդագրություն, ըստ որի Ուկրաինան «Լենդ լիզի» ծրագրի շրջանակում ցանկանում է «իր արտասահմանյան տերերից» ստանալ հեղուկացված բնական գազ՝ 2 տարի հետո առաքման համար վճարելու պայմանով, հակառակ դեպքում նա «ուղղակի կսառի» հաջորդ ձմեռ:

«Միայն մի հարց, իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա: Ամերիկացիներին այլևս մեկ է։ Նրանք այնքան են ներդրել հակառուսական նախագծում, որ մնացած ամեն ինչ իրենց համար մանրուք է…»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15507անգամ
Վերջին լուրեր