15 / Հունիս / 2022 : 09-41

Ռուսաստանին տարածքային զիջումների որոշումը պետք է կայացնեն ուկրաինացի ժողովուրդը և Զելենսկին. Բլինկեն

Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած կառավարությունը պետք է ինքնուրույն որոշեն տարածքային զիջումների հնարավորության հարցը, ԱՄՆ-ն չի պատրաստվում պարտադրել իր դիրքորոշումը։ Այս մասին PBS-ին հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ուկրաինայի ապագան ուկրաինացիների ձեռքերում է: Այդ որոշումները պետք է կայացնեն ուկրաինացի ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, այդ թվում՝ նախագահ Զելենսկին: Նրա որոշելիքն է, թե ինչն է բխում իր երկրի շահերից: Մենք էլ սատարելու ենք»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները «աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, որպեսզի համոզվենք, որ նրանք (ուկրաինացիները) կստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10113անգամ
Վերջին լուրեր