13 / Հունիս / 2022 : 15-16

Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահի հետ ճեպազրույցում ասել է, որ Կիևը ստիպված կլինի զիջել տարածքի մի մասը՝ հանուն խաղաղության հաստատման, հայտնում է Ria.ru-ն:

«Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է: Հարցն այն է՝ ի՞նչ գին եք դուք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: Որքանո՞վ եք պատրաստ զոհաբերել տարածքներ, անկախություն, ինքնիշխանություն, ազատություն և ժողովրդավարություն: Եվ սա շատ բարդ բարոյական երկընտրանք է»,- ասել է պաշտոնյան:

Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքը կշարունակի աջակցել Կիևի իշխանություններին, բայց միևնույն ժամանակ ամեն կերպ կփորձի խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից։ Այդ պատճառով կազմակերպությունը հրաժարվել է իր ստորաբաժանումներն ուղարկել Ուկրաինայի տարածք, ինչպես նաև մերժել է ոչ թռիչքային գոտի մտցնելու հնարավորությունը, հավելել է նա։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ աշխարհը հոգնել է ներկայիս ճգնաժամից, և Կիևը մղվում է իր համար ոչ բարենպաստ արդյունքի՝ Մոսկվայի հետ պայմանավորվածությունների առումով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36588անգամ
Վերջին լուրեր