Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2022 : 17-00

Վերացվել է Վրաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը

Վերացվել է Վրաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։ Yelaketam-ը այս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15513անգամ
Վերջին լուրեր