15 / Հունիս / 2022 : 18-35

Շոտլանդացի երկրպագուները 4 հազար ֆունտ սթերլինգ են նվիրաբերել աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին (լուսանկարներ)

Շոտլանդիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։




Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։

Արդյունքում, կենտրոնին է փոխանցվել շուրջ 4 հազար ֆունտ սթերլինգ գումար:




«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով», - ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրպագուական այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30921անգամ
Վերջին լուրեր