15 / Հունիս / 2022 : 11-21
Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ․ Կապառոս
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն երեկ հունիսի 14-ին ընդունել էր Շոտլանդիային ու 1-4 հաշվով պարտություն կրեց։
Armsport.am-ի հաղորդմամբ` խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը․
«Կամոյի կարմիր քարտը խաղային դրվագ էր։ Իսկ առաջին դեպքը պետք է վերլուծել և խոսել այդ մասին։ Շատ ցավալի է, որովհետև մինչ այդ թիմը, կարծում եմ, շատ լավ էր խաղում։ Կարծում եմ՝ հանկարծակիի բերեցինք մրցակցին՝ խաղալով 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք։
Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ այն բանի համար, ինչը դուք հիշատակեցիք (կարգապահության՝ ArmSport):
Պետք է սառնասրտորեն վերլուծել այս ամենը, բայց նաև պետք չէ չափից մեծ ճնշում գործադրել տղայի (Արման Հովհաննիսյանը՝ ArmSport) վրա․ նա թիմում շատ սիրված է։
Էդուարդը երիտասարդ ֆուտբոլիստ է և փոխարինման ժամանակ պահվածքի մասին հանդերձարանում կխոսենք, նա մեծ ցանկություն ուներ խաղը շարունակելու, բայց չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ նա արդեն դեղին քարտ ուներ, իսկ առջևում դեռ ժամանակ կար։
Առաջին 43 րոպեներին մեր թիմի խաղն ինձ անչափ դուր եկավ, մի քանի գոլային պահ ստեղծեցինք անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Այս հարցում, կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք։
Պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ ու ավելի սառնասիրտ լինես, բայց խաղադաշտում դա երբեմն այնքան էլ հեշտ չէ։
Կարծում եմ՝ այսօրվա խաղի հետ կապված պետք է վերլուծել առաջին 43 րոպեները։ Այդ ընթացքում մենք վատ չէինք խաղում անչափ ուժեղ թիմի դեմ, բայց այս ամենը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ։ Մենք հավասարը հավասարի պես պայքարում էինք այն թիմի դեմ, որը մոտ էր աշխարհի առաջնություն դուրս գալուն։ Բայց, երբ 11-ը խաղում է 10-ի դեմ, առավելությունը նկատելի է լինում։
Ես զարմացած չեմ մեր թիմի ֆուտբոլիստներով, երկար ժամանակ է՝ ճանաչում եմ նրանց, հետևում եմ նրանց խաղերին։ Բայց պնդում եմ, որ պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ ու բացատրել, որ նման իրավիճակներն անթույլատրելի են, սակայն կուզեի դուք վերլուծեիք առաջին կեսն այս խաղի»,- ասաց մարզիչը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
18688անգամ
Դիտեք նաև
27 / Հունվար / 2020
Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային...
27 / Հունվար / 2020
Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը
Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ Վալենսիայի դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է...
31 / Հունվար / 2020
Ադամյանն առաջատար է Հոֆենհայմի ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է Հոֆենհայմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:
31 / Հունվար / 2020
Մեսիի 500-րդ հաղթանակը Բարսելոնայում
Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր Լեգանեսին եւ...
31 / Հունվար / 2020
Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո
Լոս Անջելես Լեյքերս բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության...
13 / Փետրվար / 2020
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ...
28 / Մարտ / 2020
Հայաստանի բռցնքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ բռնցքամարտի ֆեդերացիա
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության...
31 / Մարտ / 2020
Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը
Աշխարհի մի ծայրից եկավ, հազար հայուհուց լավ հայուհի դարձավ էս ժպիտ աղջիկը։ Լավ հիշում եմ, հարսանիքին էլ Չարենց արտասանեց, էնպես էր <<Ես իմ անուշ Հայաստանի ասում, ասես անուշ Հայաստանի անուշ...