Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 11-17

Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի՝ հունիսի 15-ին, Կոնստանտա կոմսությունում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Ֆրանսիան և Եվրամիությունը Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ ռազմական հակամարտություն չեն ցանկանում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։


«Մենք ցանկանում ենք կառուցել խաղաղություն, ինչը նշանակում է, որ ինչ-որ պահի պետք է դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները։ <... Մենք՝ եվրոպացիներս, կիսում ենք մեկ մայրցամաք, աշխարհագրությունը համառ է, և Ռուսաստանը կմնա այնտեղ, որտեղ եղել է, որտեղ երեկ էր և որտեղ կլինի վաղը։ Ռուսաստանը ահռելի տերություն է, և մենք չենք ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ պետք է դադարեցնել կրակը, իսկ Ուկրաինան ու Ռուսաստանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Անվտանգության երաշխիքներ տրամադրելու նպատակով բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ եվրոպական երկրների ներկայացուցիչները։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հրադադարից հետո պետք է բանակցի Ռուսաստանի հետ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8383անգամ
Վերջին լուրեր