Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 12-02

Շոլցը, Մակրոնը և Դրագին ժամանել են Կիև (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի՝ հունիսի 16-ին, ժամանել են Կիև։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

«Ժամանել են: Նախագահի ուղևորության երրորդ փուլն է»,- գրել է նա Twitter-ում:

Reuters-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա՝ քննարկելու երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։


Ինչպես նաև, այցի նպատակն է «հաղթահարել այն քննադատությունը», որն ուկրաինական իշխանություններն արտահայտում են Ռուսաստանի հետ պատերազմում այս երկրների դիրքորոշումների վերաբերյալ։

Միաժամանակ հնարավոր է բարձրացնել սպառազինությունների մատակարարումների ավելացման հարցը։ Ենթադրվում է, որ Զելենսկին «կդրդի իր հյուրերին» ավելի շատ զենք ուղարկել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվն իր հերթին նշել է քաղաքական գործիչների այցի մեկ այլ նպատակ. «Իմ տեղեկություններով՝ Մակրոնը, Շոլցը և Դրագին մեզ բերում են ԵՄ թեկնածություն և… խնդրանք վերադառնալու Պուտինի հետ բանակցային գործընթացին»,- ասել է Անդրուսիվը։

տեսանյութ դիտեք այստեղ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8615անգամ
Վերջին լուրեր