Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 12-17

ԼՂ կարգավիճակի մասին հայտարարությունը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր Հայաստանի համար․ Ալիևը սպառնում է


Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, գրում է Minval-ը։

«Ադրբեջանը բազմազգ երկիր է։ Հայ բնակչությունը Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը չէ։ Մեր Սահմանադրությունը հավասար իրավունքներ է նախատեսում Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ այստեղ ապրող հայերի համար»,- ասել է Ալիևը։

«Սակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար», - ասել է Ալիևը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19536անգամ
Վերջին լուրեր