16 / Հունիս / 2022 : 15-01
                
                    
                        Հայաստանում «Կապիկի ծաղիկ» չի հայտնաբերվել, սահմաններում հսկողությունն ուժեղացվել է. Համաճարակաբան
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Երեկ «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք է հաստատվել Վրաստանում, երեկվա դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է 1704 դեպք, Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
««Կապիկի ծաղիկ» հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Աշխարհի 34 երկրներում արձանագրվել են դեպքեր, այդ թվում՝ Վրաստանում, այնտեղ իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները», - ասաց համաճարակաբանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, բժիշկն ասաց, որ սահմանի անցման կետերում իրականացվում է հսկողություն։
Համագործակցում ենք առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ «Կապիկի ծաղիկը» սկսում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում երևում է նաև ցանը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ 
                    Դիտվել է
                    9728անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                21 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
                            
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
                            
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և  կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
                            
                                31 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է`  Սուրբ Աստվածամայր  բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
                            
                                31 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
 Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
                            
                                30 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է  Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
                            
                                30 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
 Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
                            
                                30 / Մարտ / 2020
                                
                        
                    
                Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            