16 / Հունիս / 2022 : 15-01

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» չի հայտնաբերվել, սահմաններում հսկողությունն ուժեղացվել է. Համաճարակաբան

Երեկ «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք է հաստատվել Վրաստանում, երեկվա դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է 1704 դեպք, Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
««Կապիկի ծաղիկ» հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Աշխարհի 34 երկրներում արձանագրվել են դեպքեր, այդ թվում՝ Վրաստանում, այնտեղ իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները», - ասաց համաճարակաբանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, բժիշկն ասաց, որ սահմանի անցման կետերում իրականացվում է հսկողություն։
Համագործակցում ենք առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ «Կապիկի ծաղիկը» սկսում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում երևում է նաև ցանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 8657անգամ
Վերջին լուրեր