Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 16-47

Եթե չլինի «Զանգեզուրի միջանցք», չի լինի խաղաղություն․ Ալիևը շարունակում է սպառնալ

Եթե ​​«Զանգեզուրի միջանցք» չբացվի, շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին, իսկ Հայաստանի հետ նորմալ հարևանության համար Ադրբեջանի ջանքերն ապարդյուն կլինեն, հայտարարել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները:

««Զանգեզուրի միջանցքի» բացման որոշումըտարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։ Եթե ​​մեզ նման հնարավորություն չտրվի, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի, իսկ Հայաստանի հետ նորմալ համակեցության և նորմալ հարևանության ուղղությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։ Սա ևս մեկ կարևոր խնդիր է, և Ադրբեջանն իրավունք ունի դա պահանջել։ Հայտարարությունը ստորագրել է Հայաստանի կառավարությունը։ Երկրորդ՝ Ադրբեջանը, որպես տուժած երկիր, բարոյական իրավունք ունի դա պահանջելու»,-ասել է Ալիևը։
Դիտվել է 18840անգամ
Վերջին լուրեր