16 / Հունիս / 2022 : 17-00

Զելենսկին ընդունել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարներին (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ինչպես հայտնի է, Ուկրաինայում են։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ եվրոպացի առաջնորդներն այցելել են Իրպին քաղաք, որտեղ տեղի էր ունեցել զանգվածային կոտորած։ Ապա նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Քաղաքական գործիչները, ըստ լրատվամիջոցների, Կիև են ժամանել Վարշավայից։ Այն, որ նրանք նախատեսում են այցելել Կիև, վկայակոչելով ուկրաինական և ֆրանսիական կառավարական շրջանակների աղբյուրները,՝ավելի վաղ հայտնել էր գերմանական Bild am Sonntag թերթը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս ուղևորության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Հայտնի է, որ Մակրոնը վերջերս այցելել էր Ուկրաինայի երկու հարևան երկրներ՝ Ռումինիա և Մոլդովա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 10670անգամ
Վերջին լուրեր