17 / Հունիս / 2022 : 10-11

Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիև կատարած այցից հետո զրուցել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց խորհուրդ տվել «խոհեմ լինել»։ Քաղաքական գործիչը դժգոհել է Ուկրաինայի հաղթանակի կարևորության մասին ամերիկացի պաշտոնյաների խոսքերից, գրում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։

Նման հայտարարություններ են արել, մասնավորապես, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ Բայդենի՝ Ուկրաինայի արագ հաղթանակի մասին Վաշինգտոնի պաշտոնյաների խոսքերը «կարող են անիրատեսական ակնկալիքներ առաջացնել և մեծացնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության վտանգը»։ Բայդենը «կշտամբել է» Բլինքենին ու Օսթինին և ասել, որ իրեն դուր չի գալիս նման հռետորաբանությունը։

Ավելի վաղ The New York Times-ի աղբյուրները նշել էին, որ ԱՄՆ նախագահը խիստ քննադատել էր Պենտագոնի ղեկավարին, ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հայնսին և ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բեռնսին՝ ուկրաինական ճգնաժամի մասին իրենց մեկնաբանությունների համար։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14695անգամ
Վերջին լուրեր