17 / Հունիս / 2022 : 10-44

Դա քարտեզ չէ, սիրտ է. ԵՄ դեսպանը` աղմուկ բարձրացրած պայուսակի մասին (լուսանկար)

Պայուսակն ինձ նվեր են տվել: Դա սիրտ է, ոչ թե քարտեզ։ Այսպես է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել առանց Արցախի Հայաստանի քարտեզով տպված պայուսակի մասին աղմուկին:

«Շատ ցավալի է, որ դուք վիրավորում եք մի մեղրեցի ջերմասիրտ, համարձակ ու հոգատար կնոջ, որը շատ բան է անում տեղի ժողովրդի համար, և այդ պայուսակը տվեց ինձ որպես նվեր: Դա սիրտ է, ոչ թե` քարտեզ»,- գրել է նա` պատասխանելով թվիթերյան հայկական էջի քննադատությանը:

Մեղրեցի կին ասելով`դեսպանը նկատի է ունեցել հայտնի լուսանկարում իր կողքին կանգնած կնոջը:Նշենք, որ թվիթերյան էջը գրել էր, որ դեսպանը գնացել է Մեղրի ու ցուցադրել մի պայուսակ, որտեղ Հայաստանն առանց Արցախի է ներկայացված:

Դեսպանի պատասխանի տակ այժմ օգտատերերը կրկին քննադատություններ են արել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 61501անգամ
Վերջին լուրեր