Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2022 : 15-05

«Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայում չի անցկացվի

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները որոշել են, որ 2023 թվականին մրցույթը չի անցկացվի Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հայտարարության մեջ։

Կազմակերպիչների խոսքով՝ Ուկրաինան չի կարող ընդունել մրցույթը՝ երկրում իրականացվող ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով։ Կազմակերպիչներն արդեն դիմել են Մեծ Բրիտանիային՝ քննարկելու մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը: Այս երկրի ներկայացուցիչը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ուկրաինան մրցույթի հաղթող է դարձել 2022 թվականին Կալուշ նվագախմբի «Ստեֆանիա» երգով։ Երաժիշտները «Եվրատեսիլ 2022»-ում հաղթելու համար ստացած բյուրեղյա խոսափողը բարեգործական աճուրդում վաճառել են 900 000 դոլարով։

Օրեր առաջ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է ընդունել «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը՝ չնայած ռազմական գործողություններին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13434անգամ
Վերջին լուրեր