17 / Հունիս / 2022 : 15-38
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinum հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:«Գնահատելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` մենք մեծ պատրաստակամությամբ միացել ենք Summit-ին` մեկ անգամ ևս խոսելու այս ուղու կարևորության մասին և կիսվելու թվային էկոհամակարգերի ու լուծումների համախմբի ստեղծման մեր արդեն իսկ անցած ճանապարհով ու փորձով: Օրիոնն աջակցում է անկախ ստարտափների առաջխաղացմանը, իսկ մենք ստեղծում ենք ստարտափային միջավայր, հիմնում ենք ստարտափներ հենց ընկերության ներսում։ Եվ այժմ միավորում ենք մեր ուժերը Հայաստանի թվային ներուժն արժևորելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Մասնակցելով գագաթնաժողովին` միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է փոփոխություն նաև մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի և ընկերությունների կորպորատիվ մշակույթի մեջ»,- նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:«Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: Նպատակն է հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Դիտվել է
8499անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...