Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2022 : 09-44

Մահացել է դերասան Ժան Լուի Տրենտինյանը

Կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը: Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում՝ հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում:

Նրա մասնակցությամբ ամենահիշվող կինոնկարներից մեկը Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմն է, որը նկարահանվել է 1966 թվականին: Տրենտինյանը աշխարհի Կաննի և Բեռլինյան կինոփառատոնների դափնեկիր է:

Կինոյում նրա գործընկերներից են եղել Անուկ Էմեն, Բրիջիթ Բարդոն, Ժաննա Մորոն, Սիմոնա Սինյորեն, Ռոմի Շնայդերը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13953անգամ
Վերջին լուրեր