18 / Հունիս / 2022 : 11-00
                
                    
                        «Միսս ԱՊՀ 2022» ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան (լուսանկարներ)
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի Գրան պրիին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան։ Հայաստան ժամանած ժյուրիի 8 անդամները 23 գեղեցկուհիներից ընտրեցին լավագույնին։ Ժյուրին նրան մրցույթի հաղթող ճանաչեց։
«Անչափ շնորհակալ եմ նախևառաջ Հայաստանին հյուրընկալության համար։ Ես չեմ զղջում, որ Հայաստան եմ եկել, և դա չեմ ասում թագը ստանալու համար։ Հաճույքով ծանոթացա տեղի բնակիչների հետ և մշակույթին, իսկ թագ ստանալը պարզապես բոնուս էր»,- լրագրողներին ասաց մրցույթի հաղթող Դիանա Պերխանովան։
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        2-րդ տեղում է Վրաստանը ներկայացնող հայազգի Էմմի Մխիթարյանը:
3-րդ հորիզոնականում է Էստոնիայի ներկայացուցիչ Կարինա Նիզինկայան:
4-րդ տեղը զբաղեցրեց Եկատերինա Ֆշենցևան, որը ներկայացնում է Բելառուսը։
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Մրցույթին մասնակցած  23 գեղեցկուհիները  հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում: Յուրաքանչյուր երկիր ուներ 2 կամ 3 ներկայացուցիչ:
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի պարուհիները, երգչուհի Իվետա Մուկուչյանը և այլք:
Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։
Մրցույթի հաղթողին ընտրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները։
Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։ Գրան պրիին էր արժանացել Շուշան Երիցյանը:
 Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ 
Sputnik Արմենիա
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    29024անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                23 / Հուլիս / 2022
                                
                        
                    
                        
                            
                            «Բարով ես ծնվել մեր տղա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ավետ Բարսեղյանին (լուսանկար)
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։Այդ առիթով սոցիալական ցանցերում նրան ջերմ շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։  «Վարպետս, Ընկերս, Եղբայրս,...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Աշխարհի 5 ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1....
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները
1. Պենտհաուս  One Hyde Park -ում, Լոնդոն — 220 մլն դոլար
                            
                                01 / Փետրվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Աշխարհի ամենաշքեղ լողավազանները
Աշխարհի լավագույն հյուրանոցները իրենց հյուրերին, ի թիվս այլնի, գրավում են նաև շքեղ լողավազաններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի լավագույն լողավազանները, որոք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ,...
                            
                                03 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Մանրամասներ կայանալիք Դասարանցիները գեղարվեստական ֆիլմից
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի  Դասարանցիները   գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
                            
                                21 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակով է։։
  Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն...
                            
                                28 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սիրուշոյի և Լևոն Քոչարյանը՝ կարանտինի օրերին
Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
                            
                                28 / Մարտ / 2020
                                
                        
                    
                

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            